գլխավոր Քաղաքականություն Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի հետ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։