գլխավոր Քաղաքականություն Կշարունակենք աջակցությունը հայ-ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Շառլ Միշել

Կշարունակենք աջակցությունը հայ-ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը:

Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ի համար կարևոր է կայուն, ապահով և խաղաղ Հարավային Կովկասը:

«Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է եվրոպացի պաշտոնյան: