գլխավոր Իրադարձային Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է. հայտնի են պատճառները

Յուրի Շատունովի այրին շտապ հոսպիտալացվել է. հայտնի են պատճառները

«Լասկովի մայ» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովի այրին՝ Սվետլանան, արտիստի մահից հետո հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է StarHit-ը։

Համերգի տնօրեն և պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը խոսել է երգչի կնոջ՝ Սվետլանայի տառապանքների մասին։

«Ես շատ եմ ցավում նրա կնոջ և երեխաների համար։ Նա զարմանալի ընտանիք ուներ, որը  պաշտպանում էր և երբեք չէր խցկում «շոուբիզնես» կոչվող աղբակույտը», – ասել է Գերասիմովը: 

Գերասիմովը հավելել է, որ Շատունովը մեծ պահանջարկ է ունեցել, իսկ մահից կարճ ժամանակ առաջ նա 18 համերգ է տվել։ «Ոչ մի մարդու սիրտը չի կարող դիմանալ նման ծանրաբեռնվածության։ Այդպես աշխատելը խենթություն է։ Նրան ասել էին, որ հանգստի կարիք ունի։ Բայց նա երբեք չի հրաժարվել աշխատանքից: Յուրաքանչյուր համերգից հետո նա  ուղղակի քամվում էր լվացքի պես», – հայտնել է պրոդյուսերը: