գլխավոր Տեխնո Նոր iPhone-ի մոդելները 100 դոլարով կթանկանան. աղբյուր

Նոր iPhone-ի մոդելները 100 դոլարով կթանկանան. աղբյուր

iPhone 14 Pro-ի գինը կսկսվի 1099 դոլարից: Այս մասին իր Twitter-ում հայտնել է TheGalox_ մականունով հայտնի քաջատեղյակ աղբյուրը, որի արտահոսքերը սովորաբար համընկնում են իրականությանը։

Աղբյուրի համաձայն՝ ամենամատչելի iPhone 14 Pro-ի գինը կլինի 1099 դոլար։ 128 ԳԲ ծավալով կուտակիչով iPhone 14 Pro Max-ի մեկնարկային գինը 1199 դոլար:Այսպիսով, ներկայիս սերնդի սմարթֆոնների համեմատ նոր սարքերը կթանկանան յուրաքանչյուրը 100 դոլարով։

Եթե Apple-ն իսկապես բարձրացնի գները, ապա շարքի ամենաթանկ ֆլագմանի գինը կլինի 1699 դոլար:

Աղբյուրը պարզաբանել է նաև պրեմիում սարքերի մանրամասն բնութագրերը։ Ինչպես նշում է TheGalox_-ը, երկու հեռախոսներն էլ կստանան նոր Apple A16 Bionic պրոցեսոր, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 128 գիգաբայթից մինչև 1 տերաբայթ ներքին հիշողություն, հիմնական տեսախցիկ երեք ոսպնյակներով՝ 48, 12 և 12 մեգապիքսել լուծաչափով, Always On Display ռեժիմի աջակցություն.: Աղբյուրի խոսքով՝ iPhone 14 Pro-ն կունենա 3200 միլիամպ/ժամ մարտկոց, իսկ iPhone 14 Pro Max-ը՝ 3232 միլիամպ/ժամ: