գլխավոր COVID-19 Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կատարվել է 4992 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ:

Առ այսօր ապաքինվել է 412 817 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 62:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների թիվը 8626 է: