գլխավոր Գլխավոր Ամենակարևորը հիմա կրակի դադարեցումն է․ Լավրով

Ամենակարևորը հիմա կրակի դադարեցումն է․ Լավրով

Այս պահին ամենակարևորը ռազմական գործությունները դադարեցնելն ու քաղաքացիական օբյեկտների չհրետակոծելն է։ Այս մասին այսօր ասել է Սերգեյ Լավրովը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  նշել է, որ Մոսկվայում, հետո էլ ԵԱՀԿ ՄԽ նախաձեռնած մարդասիրական հրադադարներն ու պայմանավորվածություններն, ըստ էության, չպահպանվեցին։ Այդ պատճառով էլ հիմա շատ կարևոր է  տարածաշրջանում վերահսկողական մեխանիզմների տեղակայումը, որպեսզի հնարավոր լինի հետևել հրադադարի պահպանմանը։ Լավրովը հույս ունի, որ մոտակա ժամանակներս համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն։