
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։