գլխավոր Իրադարձային Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը

Երթից հետո շարժման մասնակիցները կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ և կքննարկեն անելիքները։

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը։Շարժման համակարգող, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երթով կշարժվեն Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան – Պռոշյան երթուղով և կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կհայտարարեն առաջիկա անելիքների մասին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ: