գլխավոր Իրադարձային Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը, այս մասին գրված է Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում․

«Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։

Ջերմ մաղթանքներով շնորհավորում ենք Ազատյանների ընտանիքին, իսկ փոքրիկին առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն ենք մաղթում»։