գլխավոր Շոուբիզնես Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ

Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ

The Sun-ի լրագրողները հայտնել են լավ նորություն. Թեյլոր Սվիֆթը եւ նրա ընկեր Ջո Էլվինը նշանադրվել են հինգ տարվա հարաբերություններից հետո:

«Թեյլորն ու Ջոն աներեւակայելի երջանիկ են եւ շատ սիրահարված», – աղբյուրը հայտնել է հրատարակությանը:

Թեյլորի եւ Ջոյի սիրավեպի մասին լուրերն ի հայտ եկան դեռ 2017 թվականին, ինչի պատճառով բոլորը կարծում են, որ իրենց հարաբերություններն արդեն հինգ տարեկան են։ Սակայն զույգը փորձել է միասին չներկայանալ միջոցառումներին, մինչ երգչուհին առաջին անգամ հրապարակավ չխոսեց սիրավեպի մասին։