գլխավոր Իրադարձային Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին

Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին

Ընդդիմության ներկայացուցիչը հավատացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով այսօրվա իշխանությունը չունի կարմիր գծեր և նրանց արածների համեմատ ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ այսօր կայացրած որոշումն ոչինչ են։ «Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիայի ժամանակ հայտարարեց Վահե Հակոբյանը։Նշենք, որ այսօր ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

«Այն ինչ կատարվում է այսօր Բերձորում և Լաչինի միջանցքում ու իրենց (իշխանության–խմբ. ) մոտեցումն այդ հարցին ասածից ևս մեկ վառ ապացույցն է։ Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ինչ է որ մեզ համար։ Ցավալի է, որ սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ավանդույթներին »,–ասաց Հակոբյանը։

Նա հավատացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։«Թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ և մասնակից դառնալ այն բանին, թե այս պատուհասները մեր երկիրը ուր են բերում հասցնում»,–ասաց նա։Նա հավելեց, որ իշխանությունն «իր էժան քայլերով» նրանց չի կարող շեղել բռնած ճանապարհից կամ ցավեցնել։Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։

Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան

Վարչապետը նաև ասել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։