գլխավոր Աշխարհ Կիևը ծրագրում է արգելել «ռուսալեզու արտադրանքի» հրապարակային օգտագործումը

Կիևը ծրագրում է արգելել «ռուսալեզու արտադրանքի» հրապարակային օգտագործումը

Ավելի վաղ Ուկրաինայում որոշել էին դպրոցական ծրագրից հանել ռուս դասականների, այդ թվում՝ Պուշկինի, Տոլստոյի և Դոստոևսկու ստեղծագործությունները:

Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները ծրագրում են քաղաքում ռուսալեզու գրականության, ներկայացումների, համերգների և այլ «ռուսալեզու մշակութային արտադրանքի» հրապարակային օգտագործման լիակատար արգելք սահմանել: Այս մասին այսօր հայտարարել է քաղխորհրդի մամուլի ծառայությունը։Հրապարակված տվյալների համաձայն՝ որոշման նախագիծը մշակվել է Ուկրաինայի տեղեկատվական տարածքը ռուսական ազդեցությունից պաշտպանելու նպատակով, որը «փորձում է ոչնչացնել ուկրաինական ինքնությունը, ազգային մշակույթը, ավանդույթները, սովորույթներն ու պատմությունը»:

Իտալիայի նախագահը հորդորել է ռուսական մշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք չտածել

Արգելքը տարածվում է գրքերի, գեղարվեստական ալբոմների, երաժշտության և տեսանյութերի, ներկայացումների, համերգների, մշակութային-կրթական ծառայությունների և նույնիսկ էլեկտրոնային կրիչներով փաստաթղթերի վրա: