գլխավոր Հասարակություն Խնդիրներ ArCa համակարգում. գումարները չեն նստում հաշիվներին

Խնդիրներ ArCa համակարգում. գումարները չեն նստում հաշիվներին

Այսօրվանից ուժի մեջ է մտել օրենքի այն կարգավորումը, ըստ որի` 300 000 դրամից ավել գնումների դեպքում գործարքները պետք է անկանխիկ արվեն։

ArCa համակարգի հետ կապված այսօր որոշակի խնդիրներ են եղել, ինչի հետևանքով շատերը հայտնում են` իրենց փոխանցած գումարները դեռ տեղ չեն հասել։

Բանկոմատներն աշխատում են, ArCa համակարգի աշխատանքը վերականգնվել է, բայց մարդիկ դժգոհում են

Теlcell-ը, որոշ բանկեր նույնպես ֆեյսբուքյան իրենց էջերում գրել են, որ ArCa համակարգի հետ կապված առկա է խնդիր, ինչի հետևանքով գործարքներն ուշացումով են կատարվում։ArCa համակարգից Sputnik Արմենիային հայտնեցին` խնդիրն արդեն լուծվել է։

«Քանի որ ամսվա սկիզբ է, ծանրաբեռնված է համակարգը, նաև դրանից է խնդիրը։ Չնայած խնդիրը լուծվել է, բայց մարդկանց գումարները դեռ չեն նստում, ինչի հետ կապված անընդհատ զանգում են մեզ։ Այսօրվա մեջ կնստեն գումարները»,- ասացին ArCa համակարգից։

Նշենք, որ այսօրվանից Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ պետք է իրականացվեն։ ArCa-ից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ սա կապ ունի համակարգում առաջացած խնդիրների հետ։ Մեզ վստահեցրին, որ այստեղ որևէ կապ չկա` ներքին խնդիրներ են, որոնք նախկինում էլ են եղել։

Բանկոմատները գումար չեն տալիս. ArCa համակարգը ժամանակավորապես խափանվել է