գլխավոր Տնտեսություն Բիթքոինի անկումը 82.600 ներդրողների զրկել է միլիոնատերի կոչումից

Բիթքոինի անկումը 82.600 ներդրողների զրկել է միլիոնատերի կոչումից

2021 թվականի նոյեմբերից բիթքոին-միլիոնատերերի քանակը կրճատվել է 75%-ով՝ (82.602) առաջին կրիպտոարժույթի բացասական դինամիկայի արդյունքում։

BitInfoCharts-ի տվյալներով՝ BTC-ի պատմական առավելագույն նիշի՝ 69.000 դոլարի հասնելու պահին, ակտիվների 1 միլիոն դոլար գնահատմամբ, շուրջ 108.886 բիթքոին-հասցեներ կային։ Ինը ամիս անց՝ այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 26.284-ի։

Ինչպես նաև արձանագրվել է «կիտերի բնակչության» (դրամապանակներ՝ 10 միլիոն դոլարից բարձր արժողությամբ) դրամատիկ անկում՝ 10.587-ից մինչև 4,342 հասցեների (58%-ով):

Առաջին կրիպտոարժույթի գնի անկումը հանգեցրեց առնվազն 1 BTC ունեցողների թվի աճին. այդպիսի մասնակիցների թիվը 13.000-ից հասել է 860.000-ի։ Նմանատիպ դինամիկան խոսում է մանրածախ ներդրողների կողմից բիթքոինի կուտակման մասին։

Տվյալները փոխկապակցված են Glassnode-ի հաշվարկների հետ, որոնց համաձայն՝ վերջին 20 օրվա ընթացքում ավելի քան 250.000 հասցեներ ավելացրել են յուրաքանչյուրը առնվազն 0,1 BTC:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։