գլխավոր Սպորտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը այլևս չի ներկայացնի Հայաստանը. հայտնի է պատճառը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը այլևս չի ներկայացնի Հայաստանը. հայտնի է պատճառը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, որը բնակվում ու մարզվում է Կանադայում, այլևս չի ներկայացնի Հայաստանը: Մարզիկն այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

Նա նշել է, որ 28 պրոֆեսիոնալ մենամարտում հաղթելուց, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց, մշտապես ՀՀ դրոշը բարձր պահելուց հետո, շարունակական արհամարհանք ու մերժում է ստացել երկրի կողմից։

«Ափսոս,որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ»,–գրել է նա։

Նշենք, որ Բազինյանը 16 տարեկանից ապրում է Կանադայում և չի ծառայել ՀՀ ԶՈւ–ում: Դա է պատճառը, որ նա հետախուզման մեջ է։ Նա բազմիցս խնդրել է ՀՀ իշխանություններին վերանայել այդ որոշումը, որպեսզի կարողանա հայրենիք վերադառնալ։Նշենք, որ Էրիկ Բազինյանն ամուսնացած է, ունի մեկ որդի։