գլխավոր Միջազգային Էրդողանն անդրադարձել է Հունաստանի հետ պատերազմի հավանականությանը

Էրդողանն անդրադարձել է Հունաստանի հետ պատերազմի հավանականությանը

Անկարան չի ծրագրում պատերազմ սկսել Հունաստանի հետ. այսպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնահատել է հակամարտության հավանականությունը, նրա խոսքերը հրապարակում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք Հունաստանի հետ պատերազմ սկսելու խնդիր չունենք, բայց Հունաստանն ինքն իր խոսքերին տեր չի լինում, 147 անգամ խախտել են մեր օդային տարածքը: Ինչպե՞ս ենք ապրելու հարևանությամբ, ի՞նչ ենք անելու, մեր օդուժը պատասխանում է, ի՞նչ կասեն իմ քաղաքացիները, եթե օդուժը չարձագանքի, kհարցնեն, թե որտե՞ղ է մեր օդուժը»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ որոշ առաջնորդներ փորձում են հաշտեցնել Թուրքիային և Հունաստանին, սակայն «թուրքական կողմը դեռ չի դիտարկում դա»։

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ: