գլխավոր Առողջապահություն Թուրքիայում Կապկի ծաղկով վարակման դեպք է արձանագրվել

Թուրքիայում Կապկի ծաղկով վարակման դեպք է արձանագրվել

Թուրքիայում արձանագրվել է Կապկի ծաղկով վարակման առաջին դեպքը։ 37-ամյա տղամարդու վարակման մասին, ըտս ТАСС գործակալության, Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երեկ։ Թե Թուրքիայի որ շրջանում է արձանագրվել վարակման դեպքը, չի նշվում։ Միայն նշվում է, որ վարակակիրը մեկուսացվել է։

Նշենք, որ ըստ ԱՀԿ-ի, այդ հիվանդությունը տարածվում է ֆիզիկական սերտ շփման, ինչպես նաև հիվանդի օգտագործած իրերն օգտագործելու դեպքում։
Հիշեցնենք նաև, որ «Fly one Armenia» ավիաընկերությունը հայտնել էր, որ հունիսի 14-ից շաբաթական երկու անգամ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա-Երևան ուղղությամբ։ Իսկ ավելի վաղ ավիաընկերությունն սկսել էր չվերթներ իրականացնել Երևան-Ստամաբուլ-Երևան ուղղությամբ։