գլխավոր Գլխավոր Ռուսաստանը Թուրքիայի առաջ բարձրացնում է ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու հարցը

Ռուսաստանը Թուրքիայի առաջ բարձրացնում է ահաբեկիչներին Ադրբեջան տեղափոխելու հարցը

Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:   

«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա:

Պատասխանելով ճշտող հարցին՝ ռուսական կողմն արդյոք ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Իհարկե»: