գլխավոր Միջազգային Ռուսատյաց «երգչախմբում» երբեմն խելամիտ ձայներ են հնչում. Լավրովը` Արևմուտքի մասին

Ռուսատյաց «երգչախմբում» երբեմն խելամիտ ձայներ են հնչում. Լավրովը` Արևմուտքի մասին

Ռուսաստանը եվրոպական անվտանգության հարցերով Արևմուտքի հետ երկխոսությունից չի հրաժարվում, սակայն գիտի նրանց ստանձնած պարտավորությունների գինը։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։

«Մենք պատրաստ ենք դրան, մենք դրանից չենք հրաժարվում։ Ու գիտենք այն պարտավորությունների գինը, որը ստանձնում է Արևմուտքը։ Հաշվի կառնենք վերջին 30 տարվա ընթացքում եվրոպական անվտանգության ոլորտում ապրած բացարձակ խաբեությունների տխուր փորձը», – ասել է ՌԴ նախարարը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արևմուտքը ժամանակի ընթացքում պատրաստ կլինի Ռուսաստանի և Բելառուսի հետ հավասարազոր երկխոսություն վարել եվրոպական անվտանգության հարցերի շուրջ` նախարարն ասել է.

«Նման ռուսատյաց երգչախմբում երբեմն խելամիտ ձայներ են հնչում, որոնք կոչ են անում հաշվի առնել այն հանգամանքը, որ մի օր այնուամենայնիվ ստիպված կլինեն վերադառնալու երկխոսությանը, համագործակցությանը»։