
Ժամեր առաջ Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով: Ժամը՝ 09:00-13:00-ը: Դոնորական բաժանմունք՝ 010-28-38-23 և 010-28-38-11: Օգնեք հաղթել»:
Իսկ այշմ արյունաբանական կենտրոնը հանդես է եկել նոր հայտարարությամբ` նշելով. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է: Շնորհակալ ենք արագ արձագանքի համար»: