գլխավոր Գիտություն Չինական Tianwen-1 տիեզերական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի գրեթե բոլոր տարածքների լուսանկարները...

Չինական Tianwen-1 տիեզերական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի գրեթե բոլոր տարածքների լուսանկարները (տեսանյութ)

Չինական Tianwen-1 տիեզերական զոնդը  ուղարկել է Մարսի տարբեր վայրերի պատկերներ, ներառյալ հարավային բևեռը, գրում է Peta Pixel-ը։

Հայտնի է, որ չինական զոնդը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2021 թվականի մայիսին, ինչից հետո սկսել է Երկրի վրա գտնվող գիտնականներին փոխանցել հարևան մոլորակի բարձր լուծաչափով պատկերները։

Այս ընթացքում Tianwen-1-ը հավաքել է գրեթե ամբողջ Մարս մոլորակի պատկերները, ներառյալ մոլորակի հարավային բևեռի առաջին նկարները, որտեղ գիտնականները կարծում են, որ կարող են կենտրոնացած լինել ջրային կուտակումներ: