գլխավոր Իրադարձային Արայիկ Հարությունյանը հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

ԱՀ նախահագ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանութ, իր և Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակության հանդիպումից ու դրան կից գրել.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Իմ երախտագիտությունը հայտնելով թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծել եմ, որ պատմություն ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես, օրհասական պահերին միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները»: