գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ պայմանավորվածությունների...

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Բաքվում հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ինչպես գրում է ՌԴ ԱԳՆ կայքը, կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։ 

Երկու կողմերն էլ հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։