գլխավոր Միջազգային Պուտինի հասցեին Ջոնսոնի աղմկահարույց հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ...

Պուտինի հասցեին Ջոնսոնի աղմկահարույց հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Հինգշաբթի Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք է հղվել՝ կապված Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ Միացյալ Թագավորության ղեկավարության հայտարարությունների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեսպանին ասվել է, որ ՄԹ իշխանությունների ներկայացուցիչների վիրավորական հռետորաբանությունն անընդունելի է։

«Պարկեշտ հասարակությունում ընդունված է ներողություն խնդրել նման հայտարարությունների համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ZDF-ին տված հարցազրույցում ասել էր հետևյալը.«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր»:

Նրա կարծիքով՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է։ Այս կապակցությամբ վարչապետը կոչ է արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։