գլխավոր Քաղաքականություն «Դիմադրություն» շարժումը չի պարտվելու, չի նահանջելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժումը չի պարտվելու, չի նահանջելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասնելու ենք իշխանությունների հեռացմանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հասնելու ենք սրանց վռնդմանը, որովհետև այլ տարբերակ չունենք։ Հիմա ամառ է։ Թող մի քիչ ասեն, խոսեն, ծափ տան, ուրախանան, իրար ոգևորեն։ Պայքարը նոր թափով շարունակվելու է։»,- հայտարարել է Սաղաթելյանը։

«Երբ տեսնում եք Նիկոլին, Ալենին, մյուսին, որ մեծ-մեծ խոսում են, էդ խոսելու ընթացքում իրենք անընդհատ մտածում են՝ լավ, էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու։ Ես ձեզ վստահ եմ ասում։ Բայց քանի որ ունեն թիմ, ունեն ոստիկանություն, որին պետք է «դուխ» տան, ունեն ԱԱԾ, դատախազություն, քննչական ստրուկ մարմիններ, որոնք ծառայում են այս դավաճաններին, նրանց պետք է անընդհատ ցույց տան, թե «տեսեք-տեսեք, մեր դեմ խաղ չկա, մեր իշխանությունը ժամանակավոր չէ, իսկ ընդդիմությունն ու շարժումը պարտվել են»։ Նրանց ամբողջ պահվածքը այս տեսանկյունից է»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Սաղաթելյանի կարծիքով իշխանությունները լավ գիտեն, որ իրենց արածները չեն մարսելու։

«Այս վերջին լկտի պահվածքից հետո ասեմ, որ նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու։ Նրանք ճակատագիր չունեն։ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում։

Ես գիտեմ՝ նրանց կյանքի նպատակն է մեզ չեզոքացնելը՝ ոնց կարող են։ Ձեռքները ճար լինի, մեզ կբռնեն, կհանձնեն Ալիևին։ Բայց չեն կարողանալու։ Նրանք պետք է գնան, որովհետև նրանք հայ ժողովրդի թշնամիներն են ու դահիճները։ Ու ոնց ուզում են, թող հասկանան։ Ինչքան կարող են, թող իրար «դուխ» տան, հույս տան։ Միևնույն է, փրկություն չունեն», – ասել է Իշխան Սաղաթելյանը։