գլխավոր Իրադարձային Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին. Shamshyan.com

Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեքենայում դի կա:

Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու դուրս են բերել տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի  արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: