
Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոններին եւ նրան վճռական բողոք է հանձնել Ռուսաստանի եւ նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ երկրի ղեկավարության վիրավորական արտահայտությունների կապակցությամբ:
«Տիկնոջը (դեսպանին) վճռական բողոք է արտահայտվել Ռուսաստանի, նրա առաջնորդի եւ իշխանության մարմինների պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռուս ժողովրդի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ղեկավարության բացահայտ գռեհիկ արտահայտությունների կապակցությամբ», – ասված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը մեծ Բրիտանիայի դեսպանին գրություն է փոխանցել, որում նշվել է երկրի իշխանությունների կողմից վիրավորական հռետորաբանության անընդունելիության մասին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեգնանքով էր մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողություն չէր սկսի, եթե կին լիներ:
Պեսկովի խոսքով՝ Ֆրեյդը կյանքի օրոք կերազեր հետազոտությունների համար այնպիսի օբյեկտի մասին, ինչպիսին Ջոնսոնն է։