գլխավոր Իրադարձային Լոռու մարզի բնակիչը «Mercedes ML» մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել...

Լոռու մարզի բնակիչը «Mercedes ML» մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա՝ վնասելով այն․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:00–ի սահմաններում  Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած  Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա, վնասելով այն: