գլխավոր Ժամանց Քիմ Քարդաշյանը «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր քույրերից. տեսանյութ

Քիմ Քարդաշյանը «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր քույրերից. տեսանյութ

Ամերիկյան հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը Today հաղորդման ժամանակ «ստիպված» խոստովանել է՝ ում է ամենաշատը սիրում իր չորս քույրերից։

Հաղորդավարները խաղ են կազմակերպել Քիմի հետ՝ նա պետք է կամ պատասխանի ռիսկային հարցի, կամ ալկոհոլ խմի։ Հարցին, թե որ երեք ընկերուհիներին նա կվերցներ իր հետ ճամփորդության, Քիմը տվել է երկու ընկերուհիների և հարազատ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի անունը։ Հաղորդավարների հարցին՝ այսինքն մյուս քույրերին չէր վերցնի, Քիմը պատասխանել է՝ ոչ։

«Քլոեն իմ ամենասիրած քույրն է։ Այս պահին։ Նա անգամ իմ «չաթում» այդպես է գրանցված», – ասել է Քիմը։Քարդաշյանը նաև խոստովանել է, որ մյուս քրոջ՝ Քորթնիի և երաժիշտ Թրեվիս Բեքերի հարսանիքին ամենաակտիվը ինքը՝ Քիմն է պարել։ Մեգաաստղը, սակայն, գաղտնի է պահել իր սիրեցյալ Փիթ Դեվիդսենի հետ անցկացրած լավագույն օրվա մանրամասները։