գլխավոր Իրադարձային Շվեդիայի դեսպանը հետաքրքրված է Գորիս համայնքով․ Առուշանյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Շվեդիայի դեսպանը հետաքրքրված է Գորիս համայնքով․ Առուշանյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, նշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Այցի շրջանակներում քննարկվել են համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ համայնքի բնակավայրերում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված զարգացման ծրագրեր, որի շնորհիվ լուծվում են կարևոր խնդիրներ:

Շվեդիայի դեսպանը նշել է, որ մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում հետաքրքրություն կա և այցի շրջանակներում ուսումնասիրում են առկա խնդիրները, կարիքները՝ հետագայում ծրագրերի մշակման ու համագործակցության համար»,- նշված է հաղորդագրությունում: