գլխավոր Իրադարձային Գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում (տեսանյութ)

Գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում (տեսանյութ)

Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքի վագոններից մեկի (բեռնված բենզինով) փականի մոտ թափված վառելիքից տեղի է ունեցել հրդեհի բռնկում։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 1 քմ տարածքում այրվել է վագոնի փականի հատվածում թափված վառելիքի մնացորդը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով: