գլխավոր Իրադարձային Արայիկ Հարությունյանը հանդիպել է Գերմանիայից ժամանած պատվիրակությանը (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Գերմանիայից ժամանած պատվիրակությանը (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից, որին կից գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»: