գլխավոր Հասարակություն Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները

Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները


Բժիշկ-թերապեւտ, դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան թվարկել է երեք վիտամին, որոնք առավել մեծ դեր են խաղում քաշի կորստի գործընթացում:

Նրա խոսքով՝ քաշի նվազեցման գործում ամենամեծ ներդրումն ունի վիտամին D-ն, այնուհետեւ՝ B եւ C վիտամինները:

«Վիտամին D-ի՝ շարքը գլխավորելը պատահական չէ, քանի որ այն մասնակցում է տղամարդկանց եւ կանանց սեռական հորմոնների սինթեզին, որոնք կարգավորում են մեր օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվությունը։ Վիտամին D-ի ցածր պարունակությունը կարող է հանգեցնել ակտիվության, տրամադրության եւ լիբիդոյի նվազեցմանը’ ախորժակի միաժամանակյա ուժեղացմամբ: Ինչպես հասկանում եք, դժվար թե դա նպաստի նիհարելուն», — Տիխոմիրովայի խոսքը մեջբերում է «Իզվեստիան»։

Մասնագետը նշել է, որ B խմբի վիտամինները ճարպի օքսիդացման կարեւոր կատալիզատորներ են, արագացնում են մարզումների ժամանակ ճարպի այրման գործընթացը, ինչպես նաեւ վերահսկում են նեյրոմկանային եւ միջնեյրոնային կապերի փոխանցումը: Կարեւոր է, որ այդ վիտամինները մտնեն օրգանիզմ ամեն օր, քանի որ դրանք չեն կուտակվում։

Նիհարելու համար օգտակար է նաեւ վիտամին C-ն: Այն նպաստում է օրգանիզմում կոլագենի սինթեզի գործառույթին, ինչը հանգեցնում է քաշի նվազմանը:

«Բացի այդ, այն կարեւորագույն հակաօքսիդանտներից մեկն է, որը մեր օրգանիզմի բջիջները պահպանում է ազատ ռադիկալային օքսիդացումից եւ երիտասարդություն եւ առաձգականություն է հաղորդում մեր օրգանիզմի հյուսվածքներին։ Ինչպես B խմբի վիտամինները, այն պետք է ամեն օր օրգանիզմ մտնի», – հավելել է Տիխոմիրովան։