
Tert.am-ը հայտնում է. Երկրապահ կամավորական միության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է: Լուրը հաստատել է նրա որդին՝ Մեխակ Միքայելյանը:
«Հայրս բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի ու ոտքի շրջանում, նրան այս պահին վիրահատում են»,- ասաց Սասուն Միքայելյանի որդին: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի հետ մի քանի օր առաջ մեկնել էր առաջնագիծ: