գլխավոր Միջազգային Լավրովն ու Գուտերեշը քննարկել են հացահատիկի մատակարարման խնդիրը

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են հացահատիկի մատակարարման խնդիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ուկրաինական և ռուսական հացահատիկի արտահանման խնդիրը։ Ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարն այսօր զրուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ուկրաինական և ռուսական հացահատիկը, պարարտանյութերը համաշխարհային շուկա վերադարձնելու հնարավորությունը»,-ասել է նա։

ՄԱԿ-ն արդե իսկ հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը խոչընդոտելու մեջ։

Մոսկվան, իր հերթին, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում հացահատիկի արտահանմանը Ուկրաինայից, և եթե Կիևը ազատի նավահանգիստներն ականներից, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան առանց որևէ խնդրի դուրս գալ երկրից։ Նա նաև նշել է, որ «հացահատիկի խնդիրը» արհեստականորեն ուռճացված է։