գլխավոր Միջազգային Բայդենն ու Էրդողանը բանակցել են Մադրիդում

Բայդենն ու Էրդողանը բանակցել են Մադրիդում

ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել Մադրիում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ հացահատիկի խնդիրը կկարգավորվի Անկարայի հավասարակշռված քաղաքականության շնորհիվ։

«Քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել ՆԱՏՕ–ի ուժեղացման համար, ներդրում կունենան ռուս–ուկրաինական գործընթացում», – ասել է թուրք առաջնորդը։
Հացահատիկի խնդրի կարգավորմանն անդրադառնալով, նա նշել է, որ Անկարան փորձում է լուծել այն «հավասարակշռված քաղաքականության» օգնությամբ։

«Հույս ունենք, որ հավասարակշիռ քաղաքականության օգնությամբ արդյունքի կհասնենք», – ասել է Թուրքիայի նախագահը։

Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանից հացահատիկի խնդրի հարցում ներդրած ջանքերի և ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալու համար։