գլխավոր Միջազգային Զելենսկու գրասենյակից վստահեցրել են, որ տարածքները կվերադարձնեն ռազմական ճանապարհով

Զելենսկու գրասենյակից վստահեցրել են, որ տարածքները կվերադարձնեն ռազմական ճանապարհով

Ուկրաինան ռազմական ճանապարհով կվերադարձնի իր տարածքները, դրա համար անհրաժեշտ քանակությամբ ծանր սպառազինություն է հարկավոր։ Այս հայտարարությունն արել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սպիտակ տան պաշտոնյաներն ավելի ու ավելի շատ են կասկածում, որ Ուկրաինային կհաջողվի իր վերահսկողության տակ վերադարձնել ռուսական ռազմական գործողության ընթացքում կորցրած տարածքները:

«Ուկրաինան ռազմական ճանապարհով կվերադարձնի ժամանակավորապես օկուպացված տարածքները։ Սա ոչ թե «հանգստացնող մանտրա» է, քաղաքական կարգախոս, այլ մաքուր մաթեմատիկա ու ռազմական հաշվարկ։ Դրա համար անհրաժեշտ է միայն կոնկրետ ծանր տեխնիկայի կոնկրետ քանակ՝ սպառազինությունների պարիտետ ձևավորելու համար», – գրել է Պոդոլակը Telegram-ալիքում:

Ավելի վաղ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Իվան Բեյքերը հաստատել էր, որ Արևմուտքի երկրները սկսել են հոգնել Ուկրաինայից, և դա արտահայտվում է տարածքների մի մասը զիջելու կոչերով: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ նշել է, որ Աֆրիկայի, Ասիայի ու արաբական երկրների որոշ պաշտոնյաներ առաջարկել են Կիևին դադարեցնել դիմադրությունը:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկուն ասել են, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն ռազմական ճանապարհով: Մասնավորապես Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններ վարելու հնարավորություն են ունեցել:

«Շատ կարևոր է շարունակել խոսել նրա հետ՝ ընդգծելով, որ պատերազմը կարելիէ հաղթել միայն մարտի դաշտում, ու մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկուն և Ուկրաինայի բնակչությանը, որպեսզի նրանք հաղթեն մարտի դաշտում»,– ընդգծել է նա: