գլխավոր Միջազգային Իսրայելի վարչապետը հայտնել է, որ չի մասնակցի հաջորդ ընտրություններին

Իսրայելի վարչապետը հայտնել է, որ չի մասնակցի հաջորդ ընտրություններին

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կուսակիցներին հայտնել է, որ չի մասնակցելու հաջորդ ընտրություններին, ասված է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Վարչապետ Նաֆտալի Բենեթը աջակողմյան խմբակցության անդամներին հայտնել է հաջորդ ընտրություններում չառաջադրվելու իր մտադրության մասին։ Վարչապետ Նաֆտալի Բենեթը կմնա փոխարինող վարչապետի պաշտոնում», – ասված է հաղորդագրության մեջ: