գլխավոր Միջազգային Մահապատժի դատապարտված մարոկկացու հայրը պատմել է, որ որդուն խաբեությամբ բանակ են տարել․...

Մահապատժի դատապարտված մարոկկացու հայրը պատմել է, որ որդուն խաբեությամբ բանակ են տարել․ նա դիմել է Պուտինին

ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված մարոկկացի Իբրահիմ Սաադունի հայրը՝ Թահեր Սաադունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում պատմել է, որ իր որդուն խաբեությամբ Ուկրաինական բանակում զինվորական ծառայության են ներգրավել պայմանագրային հիմունքներով:

«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում հայտնել է, որ ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված Մարոկկոյի հայրը կապվել է արաբական խմբագրության հետ եւ խնդրել նամակ փոխանցել ՌԴ նախագահին, որը նա բառացիորեն հրապարակել է: Նամակում մարոկկացի դատապարտյալի հայրը Պուտինին խնդրել է աջակցել իր որդու ներմանը։

«Որդիս լավ պատանի էր, ով մանկուց սիրել էր Ռուսաստանը, այդ պատճառով էլ սովորել էր ռուսերեն լեզուն։ Սակայն նյութական դժվարությունների պատճառով նա չի կարողացել մեկնել Ռուսաստան սովորելու», – գրում է մարոկկացի Սաադունի հայրը։

Նրա խոսքով՝ որդին Ուկրաինա է ժամանել 2019 թվականին «բացառապես ուսումը շարունակելու համար»: «Իմ որդին երեք տարի շարունակ, որոնք նա անցկացրել Է Ուկրաինայում, շրջել է երկրի տարբեր քաղաքներում՝ իր ուսումնական հաստատության պահանջներին համապատասխան։ Ընդ որում, նա երիտասարդ լինելու պատճառով բավարար կենսափորձ չուներ և չէր կարողանում ճիշտ ընտրել շփման շրջանակը։ 2021-ին Իբրահիմի երիտասարդ տարիքի եւ նրա կյանքի փորձի բացակայության պատճառով նրան հաջողվել է խաբեությամբ զինվորական ծառայության ներգրավել Ուկրաինական բանակում պայմանագրային հիմունքներով: Ընդ որում, նա մեզ չի տեղեկացրել եւ մեզ հետ չի խորհրդակցել», – ասված է Սաադունի նամակում, որը հրապարակել Է Սիմոնյանը։