գլխավոր Իրադարձային Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների...

Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասին․ Sputnik Արմենիա

 «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի նա իբր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել է, կազմակերպված սադրանք է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը։ Բացի դատական նիստից, Ադամյանն ամուսնուն տեսել է 1 շաբաթ առաջ։ Հայտնեց, որ հիմնականում իրեն լավ է զգում և բոլորից հանգիստ է։ Այժմ ազատ ժամանակ շատ ունի. հոդվածներ է գրում, գիրք է կարդում։

«Մեզ թույլ են տալիս նրան տեսակցել ամսվա ընթացքում 2 անգամ` ցանկացած խմբով։ Վերջին անգամ 15-ամյա տղայիս հետ եմ գնացել, որը շատ հուզվեց` մեկուկես ամիս չէր տեսել հորը։ Ավելի փոքրերին չեմ տանում, քանի որ դեռ չեն հասկանա՝ ինչ է կատարվում, հետո էլ սպասելն ավելի դժվար կլինի նրանց համար»,– ասաց Ադամյանը։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։