գլխավոր Սպորտ Աշոտ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Աշոտ Խաչատրյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը 67կգ քաշային կարգի եզրափակիչում Նիկա Բրոլաձեյի հետ ոչ ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց գոտեմարտը, բայց չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի ըմբիշը։

Եզրափակիչի առաջին մրցափուլում հայ ըմբիշը 1։0 հաշվով առջևում էր, երբ շատ լավ հնարավորություն ստացավ գրոհելու, բայց պարտերից միավոր վաստակել չկարողացավ։

Երկրորդ մրցափուլում նույն պատկերը գրանցվեց արդեն վրացու համար։ Բայց քանի որ վերջինը միավոր վաստակել էր Բրոլաձեն, առավելությունը նրանն էր հավասար միավորների դեպքում։

Գոտեմարտի վերջնամասում մեր ըմբիշը գերակտիվություն դրսևորեց, բայց միավոր վաստակել չհաջողվեց։

1։1։ Բայց այս դեպքում սա պարտություն էր և փոխչեմպիոնի կոչում։