գլխավոր Սպորտ Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի չեմպիոն է

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի չեմպիոն է

 Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 4։0 հաշվով հաղթելով վրացի Դմիտրի Խաչիձեին, դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչի առաջին մրցափուլում Աղաջանյանը գեղեցիկ գլորումուվ առաջ անցավ հաշվի մեջ՝ 3։0։ Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշի ակտիվ գործողությունները ստիպեցին վրացուն դուրս գալ գորգի սահմաններից, ինչը ևս մեկ միավոր էր Աղաջանյանի օգտին։ Ինչքան էլ Խաչիձեն փորձեց հետ բերել կորցրածը, դա նրան չհաջողվեց։

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց լատվիացի Կասպարս Բոնդարենկոյի նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակով։

Քառորդ եզրափակիչում նույնպես հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակցին ու 9։0 հաշվով պարտության մատնեց շվեդ Լիաս Ջեյսոն Այհանին։Կիսաեզրափակչում էլ Սուրենը սկզբունքային գոտեմարտում ու նորից բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամմադլիի նկատմամբ։Այսօր մի փոքր ավելի ուշ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Արթուր Խաչատրյանը։ Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակիչում լինելու է վրացի Նիկա Բրոլաձեն։

Հիշեցնենք` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 3-ին։Մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում մեդալ վաստակեցին երկու ըմբիշներ։87 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար պայքարում Վիգեն Նազարյանը 3-0 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալգոտ Կելմանին ու արժանացավ բրոնզե մեդալի:

Գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը Եվրոպայի առաջնությունից նույնպես կվերադառնա մեդալով։ Մեր ըմբշիը երրորդ տեղի համար գոտեմարտում մաքուր հաղթանակի է հասել թուրք Թալիպ Չիֆտչիի նկատմամբ։

Իսկ ահա 55կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը, որը հնարավորություն էր ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար, վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ, ու հաղթող ճանաչվեց մրցակիցը։