գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք

ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք

Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգին, որում Ռուսաստանին առավել նշանակալի սպառնալիք են համարել կազմակերպության անվտանգության համար:

«Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության եւ Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ամենակարեւոր եւ անմիջական սպառնալիքն է», — ասվում է հայեցակարգում:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է Ռուսաստանին սպառնալիք անվանել իր ռազմավարության մեջ:

Նրա խոսքով՝ հենց ՆԱՏՕ-ն է սպառնալիք ներկայացնում Ռուսաստանի համար։

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի իր և իր դաշնակիցների անվտանգությունն ապահովվի։