գլխավոր Իրադարձային Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժություն է անցկացրել

Անձնակազմի ունակությունների կատարելագործում, աշխատանքների ներդաշնակեցում. ԱԻՆ-ը Վանաձորում ուսումնավարժություն է անցկացրել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քիմիական կոմբինատի տարածքում արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական հերթական ուսումնավարժությունը: Թեման էր «Ուժեղ երկրաշարժի հետևանքով Վանաձոր – Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմիական կոմբինատում առաջացած վթարի դեպքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»,- տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի ներդաշնակ աշխատանքը, գործնական ունակությունները քիմիական վթարի օջախում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Ուսումնավարժությանը մասնակցել են Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 և թիվ 2 ՀՓՋ-ներից երեքական մարտական հաշվարկները, Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ուսումնավարժությանը հետևել են ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը, ծառայության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարները: