գլխավոր Իրադարձային BFMTV․ Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում

BFMTV․ Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել Է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Պաշտանության խորհուրդը՝ նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ, հոկտեմբերի 18-ի երեկոյան հավաքվել Էր պատմության ուսուցչի սպանության կապակցությամբ, որը տեղի Էր ունեցել հոկտեմբերի 16-ին եւ ցնցել ամբողջ երկիրը:

Նաև հեռուստաալիքը նշում Է, որ հոկտեմբերի 19-ից կսկսվեն սոցցանցերում զետեղված 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, որոնք հանդես են եկել ի պաշտպանության ուսուցչի վրա հարձակվողի: Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն: Գործի հետաքննության ընթացքում, որով զբաղվում Է դատախազության հակաահաբեկչական բաժինը, ձերբակալվել Է 11 մարդ:

Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն: Ելիսեյան պալատը հայտարարել Է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա սպանված ուսուցչին հրաժեշտի ազգային արարողություն, հաղորդել Է РИА Новости-ն: