գլխավոր Տնտեսություն Միջազգային կազմակերպությունները 170 միլիոն դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի բյուջե

Միջազգային կազմակերպությունները 170 միլիոն դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի բյուջե

 Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ավելի քան 30 խոշոր միջազգային կազմակերպություններ 2022 թվականի առաջին եռամսյակում շուրջ 170 միլիոն դրամի ԱԱՀ են վճարել Հայաստանի հարկային մարմնին։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ–ից` հիշեցնելով, որ կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ–ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք 20222-ի հունվարի 1-ից հանդիսանում են ԱԱՀ վճարող։

ՊԵԿ–ը հայտնում է, որ հարկային համակարգում գրանցման ու հարկային պարտավորությունների կատարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրել է «e-VAT» համակարգ, որի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները րոպեների ընթացքում կարող են գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները և բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։Օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է նաև էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։Համակարգն աշխատում է 5 տարբեր արտարժույթներով` հարկատուներին հնարավորություն տալով ԱԱՀ–ն վճարել իրենց հարմար արժույթով։ Առաջիկայում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն ։

ՊԵԿ–իցհայտնում են, որ 2022թ–ի հունիսի 27-ի դրությամբ «e-VAT» համակարգում արդեն գրանցվել ու դրանից օգտվում են 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։