գլխավոր Շոուբիզնես Աստված ինձ պահապան. Քորթնի Քարդաշյանի ամուսինը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Աստված ինձ պահապան. Քորթնի Քարդաշյանի ամուսինը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Երաժշտի հոսպիտալացման ժամանակ նրա կինը՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը, նրա կողքին է եղել։

Թմբկահարի հոսպիտալացման ստույգ պատճառները չեն նշվում։ Հաղորդվում է, որ վերջերս Քարդաշյանի ամուսինն առողջական խնդիրներ է ունեցել, որից հետո հայտնվել է հիվանդանոցում։

Բարքերը հոսպիտալացման ժամանակ Twitter-ում գրառում է կատարել. «Աստված ինձ պահապան»։

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են մեկ ամիս առաջ և հավատարմության երդումներ փոխանակել Իտալիայում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Հարսանիքը տեղի է ունեցել ամենամոտ ընկերների և ընտանիքի անդամների շրջապատում։