գլխավոր COVID-19 Կատուն փռշտացել է, և անասնաբույժը վարակվել է կորոնավիրուսով

Կատուն փռշտացել է, և անասնաբույժը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսն ընտանի կենդանուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը գրանցվել է Բանգկոկում։

Թաիլանդի արքայազն Սոնգկլի համալսարանի գիտնականները գրանցել և ապացուցել են առաջին դեպքը, երբ մարդը կորոնավիրուսով է վարակվել ընտանի կենդանուց։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում։ Հայր ու որդի կորոնավիրուսի ախտանշաններ են ունեցել և տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց կատվին անասնաբուժական կլինիկա են ուղարկել հետազոտության համար:Երբ բժիշկը փորձել է ուսումնասիրել կատվին, վերջինս փռշտացել է։ Կատվի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ մեկ շաբաթ անց հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել նաև անասնաբույժի մոտ։Հաստատվել է նաև, որ կատուն, նրա տերերը և անասնաբույժը վարակվել են վիրուսի նույն մանրէահիմքով, որն այնքան էլ տարածված չի եղել Բանգկոկում։ Ուստի գիտնականները քիչ հավանական են համարում, որ բոլորը կարող էին տարբեր աղբյուրներից վարակվել։

Ինչքան հակազդում ենք քովիդին, այնքան այն այլ ճանապարհ է գտնում տարածվելու․ վարակաբան