գլխավոր Իրադարձային Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի...

Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական օգնությունը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: «Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,-հայտնում են կոմիտեից:

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել. Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: Առայժմ չի հաղորդվում, թե որ երկրի օդային տարածքով է անցնելու հոկտեմբերի 19-ի չվերթը: