գլխավոր Իրադարձային ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացվել է բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացվել է բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում։ Ավելին, նշվում է, որ Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք ասոցացվում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ։

Անդրադարձ է կատարվել նաև թուրքական F-16 մարտական կործանիչին, որն Ադրբեջանը գործի է դրվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ։

«Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,–գրված է ներկայացված բանաձևում։

Նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ Կանադան որոշեց դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային`փաստելով նրա անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին, ինչի առնչությամբ, սակայն, Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց հղում անելով ՆԱՏՕ–ի շրջանակում երկրների միջև համաձայնություններին։